“Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ” ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 63 ուսուցիչ, որոնցից ծրագրին հետագա մասնակցության համար հետազոտական նախագծի պլան է ներկայացրել 44 ուսուցիչ՝ ներգրավելով շուրջ 309 աշակերտ։
2024թ․ մայիսի 31-ին (աշխատանքների ներկայացման վերջնաժամկետին) ներկայացվել է 39 աշխատանք 27 ուսուցչի և 209 աշակերտի կողմից։
13 աշխատանք ժյուրիի գնահատման արդյունքում ստացել է մրցանակներ 4 անվանակարգերում։