History Competition Project
  • փուլ II․ 2023-2024
  • գլխավոր
  • նախագծի մասին
    • նախագիծը Հայաստանում
    • նախագծի գլխավոր թեմա
    • նախագծի ենթաթեմաներ
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
    • գլխավոր աջակից
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • հրապարակված աշխատանքներ
    • մրցույթի արդյունքներ
    • պայմաններ եւ պահանջներ
    • հայտի ներկայացում
  • կապ
History Competition Project
  • փուլ II․ 2023-2024
  • գլխավոր
  • նախագծի մասին
    • նախագիծը Հայաստանում
    • նախագծի գլխավոր թեմա
    • նախագծի ենթաթեմաներ
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
    • գլխավոր աջակից
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • հրապարակված աշխատանքներ
    • մրցույթի արդյունքներ
    • պայմաններ եւ պահանջներ
    • հայտի ներկայացում
  • կապ

Դիմումների կանչ, Կարողությունների զարգացման աշխատարան, «Պատմության դասավանդումը պատերազմական ժամանակներում»

by Շուշանիկ Սարատիկյան 10/06/2023

Հակամարտող հիշողությունների ծրագիրը (Բեռլին, Գերմանիա) և «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը (Հայաստան) կազմակերպում են կարողությունների զարգացման եռօրյա աշխատարան պատմություն դասավանդողների համար։ Աշխատարանը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 22-24-ին, Աղվերանում։ Աշխատարանի ընդհանուր թեման է «Պատմության դասավանդումը պատերազմական ժամանակներում»։ Մենք փնտրում ենք 16 ակտիվ և մոտիվացված պատմության ուսուցիչներ և դասավանդողներ։

Աշխատարանի/վերապատրաստման ժամանակ ուսուցիչները/դասավանդողները ձեռք կբերեն այնպիսի հմտություններ և գործիքներ, որոնք նրանց կօգնեն ստեղծել բազմակի տեսանկյուններ ներառող ուսումնական նյութեր և զարգացնել սովորողների՝ քննադատական հարցադրումներ անելու կարողությունները։ Աշխատարանը վարելու է Արևմտյան Բալկաններից հրավիրված մասնագետ, որն ունի բազամտեսանկյուն կրթական պրակտիկաների մշակման ու կիրառման մեծ փորձ։ Վերապատրաստումը մասնավորապես կանդրադառնա հետևյալ հարցերին․

  • Ինչպե՞ս կարող ենք դասավանդել հակամարտությունների մասին տարածաշրջանում առկա հակամարտությունների ֆոնին։
  • Ինչպե՞ս են հակամարտությունները ներկայացվում դասագրքերում և մեդիայում։
  • Ինչպե՞ս է կարելի շահարկել պատմությունը և ինչպե՞ս է շահարկումն այսօր ազդում հասարակությունների վրա։
  • Ինչպե՞ս են քաղաքական պատումներն ազդում հիշողության և հիշելու պրակտիկաների ձևավորման վրա։

Ի հավելումն, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի մասնակիցների հետ համատեղ կստեղծվի ձեռնարկ, որը հետևյալ հարցերի վերաբերյալ գործնական խորհուրդներ կտրամադրի դասավանդողներին․

  • Ինչպե՞ս է կարելի լսարանում/դասարանում քննադատաբար մոտենալ դասագրքերին։
  • Ինչպե՞ս կարելի է այլ (անձնական) աղբյուրներ ներառել ազգային ուսումնական ծրագրերում։
  • Ինչպե՞ս կարելի է արդյունավետ կերպով ստեղծել ու կիրառել վերաբերմունք, արժեքներ և կոնֆլիկտների լուծում ուսուցանող նյութեր։

Մեր մասին․

Վերջին երեք տարիներին, Confronting Memories ծրագիրը միավորել է ավելի քան 80 դասավանդողների Բելառուսից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից՝ Երկրորդ աշխարհամարտի դասավանդման համար բազմատեսանկյուն ուսումնական նյութեր, ինչպես նաև «Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների միջոցով պատմության դասավանդման մանկավարժական ուղեցույց» ստեղծելուն ուղղված համատեղ աշխատանքի շուրջ։ Այս նյութերը հասանելի են ծրագրի կայքում և կարող են անվճար ներբեռնվել։ Այս տարի մենք աշխատարաններ ենք կազմակերպելու Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում, ինչպես նաև միջազգային գիտաժողով Բեռլինում։

1997-ին հիմնված «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը մասնագիտացած է մարդաբանական և բանավոր պատմության հետազոտություններում։ Այն բանավոր պատմության և տեղական պատմության բազմաթիվ հետազոտական և կրթական ծրագրեր է իրականացրել։ Վերջին շրջանում կազմակերպությունը մասնավորապես զբաղվում է խորհրդային անցյալի խնդիրների հետազոտությամբ և վերջինիս ջանքերով է ստեղծվել խորհրդային շրջանի բռնաճնշումներին նվիրված Armenia Total(itar)is կայքը։ 2021-2022թթ․ Հազարաշենն ընդգրկվել է History Competitions 3.0” (implemented also in Belarus, Ukraine, Georgia and Moldova) համագործակցային ծրագրում, որի շրջանակներում մշակված և թարգմանված ուսումնական նյութերը կարող եք գտնել հետևյալ հղմամբ․
https://dvvprev.hazarashen.am/resources/։

Մենք առաջարկում ենք․

  • Բազմատեսանկյուն ծրագրով բարձրակարգ վերապատրաստում պատմության ուսուցիչների/դասավանդողների համար՝ ներառյալ տեղայցեր և արտալսարանային միջոցառումներ
  • Համահեղինակություն/ ներդրում պատմություն դասավանդողների համար նախատեսված ձեռնարկում, որը հրատարակվելու է (թղթային և առցանց տարբերակներով), ինչպես նաև ներկայացվելու է միջազգային հարթակներում
  • Ճանապարհածախս և կեցություն եռօրյա աշխատարանի ժամանակ
  • Մասնակցություն հարուստ և ոգեշնչող միջազգային ծրագրի
  • Մասնակցության հավաստագիր

Ձեռնարկի ընտրված համահեղինակները կհրավիրվեն մասնակցելու 2023թ․ աշնանը Բեռլինում կայանալիք միջազգային գիտաժողովին՝ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Բոսնիայի, Դանիայի և այլ եվրոպական երկրների պատմաբանների և դասավանդողների հետ միասին։ Սա կլինի հարստացնող փորձառություն և փորձի փոխանակման ու կապերի հաստատման հնարավորություն Եվրոպայի տարբեր երկրների պատմության դասավանդողների հետ։

Դեմելու համար․

  • Անհրաժեշտ է ուղարկել համառոտ ինքնակենսագրություն/CV (առավելագույնը 2 էջ) և մոտիվացիոն նամակ՝ առավելագույնը մեկ (1) էջի սահմաններում մասնավորապես ներակայցնելով՝ ինչու՞ է մասնակցությունը կարևոր Ձեզ համար, ինչպե՞ս կարող եք ներդրում ունենալ մեր ծրագրերում, ինչպե՞ս եք պատրաստվում խրախուսել ծրագրի շրջանակներում ստեղծված ձեռնարկի տարածումն ու կիրառումը
  • Անգլերենի իմացությունը ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է

Ցանկանու՞մ եք դիմել

Կանչը բաց է պատմություն դասավանդողների համար՝ անկախ տարիքից, սեռից, ֆիզիկական կարողություններից։ Դիմումներն ուղարկել «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ էլ․ հասցեին՝ hazarashen9@gmail.com մինչև 2023թ․ հունիսի 26-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ։ Կարող եք նաև հայտարարությունը տարածել Ձեր գործընկերների և ընկերների շրջանում։

 

Website: https://confronting-memories.org/
Follow us on FB: https://www.facebook.com/confrontingmemories/
Follow us on Twitter:  https://twitter.com/ConfrontingMems

Supported by:

մասնակցության հայտ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ լրացնելով ձևաթուղթը…

© 2024 - «Հազարաշեն» ՀԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: