Author

admin01

Հակամարտող հիշողությունների ծրագիրը (Բեռլին, Գերմանիա) և «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը (Հայաստան) սույն թվականի հուլիսի 17-21-ը Դիլիջանում կազմակերպում են կարողությունների զարգացման եռօրյա միջազգային ամառային դպրոց Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի, ինչպես նաև հայրենիքից դուրս գտնվող ռուսաստանցի և ուկրաինացի պատմության ուսուցիչների և պատմություն դասավանդողների համար։ Աշխատարանի և կարողությունների զարգացման վերապատրաստման ընթացքում ցանկանում ենք ուսուցիչներին փոխանցել այնպիսի գործիքներ, որոնք կնպաստեն բազմատեսանկյուն ուսումնական նյութերի ստեղծմանը, Եվրոպայի Խորհրդի Ժողովրդավարական կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակի ինտեգրմանը, և սովորողների՝ քննադատական հարցեր տալու հմտությունների զարգացմանը։ Աշխատարանը վարելու են Արևմտյան Բալկաններից և Լատվիայից ժամանած ուսուցանողներ, որոնք մեծ փորձ ունեն բազմատեսանկյուն կրթական պրակտիկաների և կոնֆլիկտների լուծման ոլորտում։ Անդրադառնալու ենք հետևյալ հարցերին․

  • Ինչպե՞ս ենք կարող դասավանդել պատմական կոնֆլիկտների մասին տարածաշրջանում ընթացող կոնֆլիկտների ֆոնին։
  • Ինչպե՞ս ենք կարող մշակել կոնֆլիկտներին առնչվող սովորողակենտրոն կրթություն՝ կենտրոնանալով վերաբերմունքի և արժեքների վրա։
  • Ինչպե՞ս են կոնֆլիկտները ներկայացվում դպրոցական դասագրքերում և մեդիայում։
  • Ինչպե՞ս է կարելի շահարկել պատմությունը և ինչպե՞ս է դա ազդում հասարակությունների վրա այսօր։
  • Ինչպե՞ս են քաղաքական պատումները ձևավորում հիշողություններ և հիշողության պրակտիկաներ։

Բացի այս, մենք կընտրենք Հակամարտող հիշողությունների դեսպաններ, որոնք Ամառային դպրոցից հետո  կվերապատրաստվեն՝ այլ ուսուցիչների և դասավանդողների համար       ուսուցանող դառնալու նպատակով։ Դեսպանները փոքրիկ դրամաշնորհ կստանան՝ հաջորդիվ իրենց շրջանում պատմության այլ ուսուցիչների և դասավանդողների մասնակցությամբ կարողությունների զարգացման աշխատարան կազմակերպելու համար։

Մեր մասին․

Վերջին երեք տարիներին, Confronting Memories ծրագիրը միավորել է ավելի քան 80 դասավանդողների Բելառուսից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից՝ Երկրորդ աշխարհամարտի դասավանդման համար բազմատեսանկյուն ուսումնական նյութեր, ինչպես նաև «Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների միջոցով պատմության դասավանդման մանկավարժական ուղեցույց» ստեղծելուն ուղղված համատեղ աշխատանքի շուրջ։ Այս նյութերը հասանելի են ծրագրի կայքում և կարող են անվճար ներբեռնվել։

1997-ին հիմնված «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը մասնագիտացած է մարդաբանական և բանավոր պատմության հետազոտություններում։ Այն բանավոր պատմության և տեղական պատմության բազմաթիվ հետազոտական և կրթական ծրագրեր է իրականացրել։ Վերջին շրջանում կազմակերպությունը մասնավորապես զբաղվում է խորհրդային անցյալի խնդիրների հետազոտությամբ և վերջինիս ջանքերով է ստեղծվել խորհրդային շրջանի բռնաճնշումներին նվիրված Armenia Total(itar)is կայքը։ 2021-2022թթ․ Հազարաշենն ընդգրկվել է History Competitions 3.0” (implemented also in Belarus, Ukraine, Georgia and Moldova) համագործակցային ծրագրում, որի շրջանակներում մշակված և թարգմանված ուսումնական նյութերը կարող եք գտնել հետևյալ հղմամբ․
https://dvvprev.hazarashen.am/resources/։

Մենք առաջարկում ենք․

  • Արհեստավարժ թիմի կողմից իրականացված բազմատեսանկյուն և կարողունակությունների վրա հիմնված ծրագրով բարձրակարգ վերապատրաստում պատմության ուսուցիչների/դասավանդողների համար՝ ներառյալ տեղայցեր և արտալսարանային միջոցառումներ
  • Ճանապարհածախս և կեցություն եռօրյա ամառային դպրոցի ժամանակ
  • Մասնակցության հավաստագիր

Ամառային դպրոցը կլինի հարստացնող փորձառություն և փորձի փոխանակման ու կապերի հաստատման հնարավորություն Եվրոպայի տարբեր երկրների պատմության դասավանդողների հետ։

Պահանջում ենք հետևյալը․

  • Համառոտ ինքնակենսագրություն/CV (առավելագույնը 2 էջ)
  • Մոտիվացիոն նամակ՝ առավելագույնը մեկ (1) էջի սահմաններում մասնավորապես ներակայցնելով՝ ինչու՞ է մասնակցությունը կարևոր Ձեզ համար, ինչպե՞ս կարող եք կազմակերպել աշխատարան դասավանդողների և դաս սովորողների համար՝ օգտագործելով Հակամարտող հիշողություններ ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերը
  • Անգլերենի կամ ռուսերենի իմացություն

 Այս ծրագրի համար մենք փորձելու ենք ապահովել յուրաքանչյուր մասնակից երկրի պատմության ուսուցիչների և դասավանդողների մարզային ներկայացվածությունը։

Ցանկանու՞մ եք դիմել

Կանչը բաց է ակտիվ պատմություն ուսուցիչների և դասավանդողների համար (ֆորմալ և ոչ ֆորմալ)՝ անկախ տարիքից, սեռից, ֆիզիկական կարողություններից։ Եթե ցանկանում եք մասնակցել, ապա անհրաժեշտ է դիմումներն ուղարկել «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ էլ․ հասցեին՝ [email protected] մինչև 2024թ մայիսի 31-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ։ Կարող եք նաև հայտարարությունը տարածել Ձեր գործընկերների և ընկերների շրջանում։

 

Website: https://confronting-memories.org/
Follow us on FB: https://www.facebook.com/confrontingmemories/
Follow us on Twitter:  https://twitter.com/ConfrontingMems

Supported by: