Հակամարտող հիշողությունների ծրագիրը (Բեռլին, Գերմանիա) և «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը (Հայաստան) կազմակերպում են կարողությունների զարգացման եռօրյա աշխատարան պատմություն դասավանդողների համար։ Աշխատարանը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 22-24-ին, Աղվերանում։ Աշխատարանի ընդհանուր թեման է «Պատմության դասավանդումը պատերազմական ժամանակներում»։ Մենք փնտրում ենք 16 ակտիվ և մոտիվացված պատմության ուսուցիչներ և դասավանդողներ։
Աշխատարանի/վերապատրաստման ժամանակ ուսուցիչները/դասավանդողները ձեռք կբերեն այնպիսի հմտություններ և գործիքներ, որոնք նրանց կօգնեն ստեղծել բազմակի տեսանկյուններ ներառող ուսումնական նյութեր և զարգացնել սովորողների՝ քննադատական հարցադրումներ անելու կարողությունները։ Աշխատարանը վարելու է Արևմտյան Բալկաններից հրավիրված մասնագետ, որն ունի բազամտեսանկյուն կրթական պրակտիկաների մշակման ու կիրառման մեծ փորձ։ Վերապատրաստումը մասնավորապես կանդրադառնա հետևյալ հարցերին․
- Ինչպե՞ս կարող ենք դասավանդել հակամարտությունների մասին տարածաշրջանում առկա հակամարտությունների ֆոնին։
- Ինչպե՞ս են հակամարտությունները ներկայացվում դասագրքերում և մեդիայում։
- Ինչպե՞ս է կարելի շահարկել պատմությունը և ինչպե՞ս է շահարկումն այսօր ազդում հասարակությունների վրա։
- Ինչպե՞ս են քաղաքական պատումներն ազդում հիշողության և հիշելու պրակտիկաների ձևավորման վրա։
Ի հավելումն, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի մասնակիցների հետ համատեղ կստեղծվի ձեռնարկ, որը հետևյալ հարցերի վերաբերյալ գործնական խորհուրդներ կտրամադրի դասավանդողներին․
- Ինչպե՞ս է կարելի լսարանում/դասարանում քննադատաբար մոտենալ դասագրքերին։
- Ինչպե՞ս կարելի է այլ (անձնական) աղբյուրներ ներառել ազգային ուսումնական ծրագրերում։
- Ինչպե՞ս կարելի է արդյունավետ կերպով ստեղծել ու կիրառել վերաբերմունք, արժեքներ և կոնֆլիկտների լուծում ուսուցանող նյութեր։
Մեր մասին․
Վերջին երեք տարիներին, Confronting Memories ծրագիրը միավորել է ավելի քան 80 դասավանդողների Բելառուսից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից՝ Երկրորդ աշխարհամարտի դասավանդման համար բազմատեսանկյուն ուսումնական նյութեր, ինչպես նաև «Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների միջոցով պատմության դասավանդման մանկավարժական ուղեցույց» ստեղծելուն ուղղված համատեղ աշխատանքի շուրջ։ Այս նյութերը հասանելի են ծրագրի կայքում և կարող են անվճար ներբեռնվել։ Այս տարի մենք աշխատարաններ ենք կազմակերպելու Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում, ինչպես նաև միջազգային գիտաժողով Բեռլինում։
1997-ին հիմնված «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը մասնագիտացած է մարդաբանական և բանավոր պատմության հետազոտություններում։ Այն բանավոր պատմության և տեղական պատմության բազմաթիվ հետազոտական և կրթական ծրագրեր է իրականացրել։ Վերջին շրջանում կազմակերպությունը մասնավորապես զբաղվում է խորհրդային անցյալի խնդիրների հետազոտությամբ և վերջինիս ջանքերով է ստեղծվել խորհրդային շրջանի բռնաճնշումներին նվիրված Armenia Total(itar)is կայքը։ 2021-2022թթ․ Հազարաշենն ընդգրկվել է History Competitions 3.0” (implemented also in Belarus, Ukraine, Georgia and Moldova) համագործակցային ծրագրում, որի շրջանակներում մշակված և թարգմանված ուսումնական նյութերը կարող եք գտնել հետևյալ հղմամբ․
https://dvvprev.hazarashen.am/resources/։
Մենք առաջարկում ենք․
- Բազմատեսանկյուն ծրագրով բարձրակարգ վերապատրաստում պատմության ուսուցիչների/դասավանդողների համար՝ ներառյալ տեղայցեր և արտալսարանային միջոցառումներ
- Համահեղինակություն/ ներդրում պատմություն դասավանդողների համար նախատեսված ձեռնարկում, որը հրատարակվելու է (թղթային և առցանց տարբերակներով), ինչպես նաև ներկայացվելու է միջազգային հարթակներում
- Ճանապարհածախս և կեցություն եռօրյա աշխատարանի ժամանակ
- Մասնակցություն հարուստ և ոգեշնչող միջազգային ծրագրի
- Մասնակցության հավաստագիր
Ձեռնարկի ընտրված համահեղինակները կհրավիրվեն մասնակցելու 2023թ․ աշնանը Բեռլինում կայանալիք միջազգային գիտաժողովին՝ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Բոսնիայի, Դանիայի և այլ եվրոպական երկրների պատմաբանների և դասավանդողների հետ միասին։ Սա կլինի հարստացնող փորձառություն և փորձի փոխանակման ու կապերի հաստատման հնարավորություն Եվրոպայի տարբեր երկրների պատմության դասավանդողների հետ։
Դեմելու համար․
- Անհրաժեշտ է ուղարկել համառոտ ինքնակենսագրություն/CV (առավելագույնը 2 էջ) և մոտիվացիոն նամակ՝ առավելագույնը մեկ (1) էջի սահմաններում մասնավորապես ներակայցնելով՝ ինչու՞ է մասնակցությունը կարևոր Ձեզ համար, ինչպե՞ս կարող եք ներդրում ունենալ մեր ծրագրերում, ինչպե՞ս եք պատրաստվում խրախուսել ծրագրի շրջանակներում ստեղծված ձեռնարկի տարածումն ու կիրառումը
- Անգլերենի իմացությունը ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է
Ցանկանու՞մ եք դիմել
Կանչը բաց է պատմություն դասավանդողների համար՝ անկախ տարիքից, սեռից, ֆիզիկական կարողություններից։ Դիմումներն ուղարկել «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ էլ․ հասցեին՝ [email protected] մինչև 2023թ․ հունիսի 26-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ։ Կարող եք նաև հայտարարությունը տարածել Ձեր գործընկերների և ընկերների շրջանում։
Website: https://confronting-memories.org/
Follow us on FB: https://www.facebook.com/confrontingmemories/
Follow us on Twitter: https://twitter.com/ConfrontingMems
Supported by: